Կարիերա

Այն սովորույթները, որոնք խոչընդոտում են ձեր զարգացմանը եւ արտադրողականությանը

Լինել պրոդուկտիվ և սիստեմատիկ զարգանալ, դա նշանակում է ավելի շատ գործ անել և մաքսիմալ արդյունավետ օգտագերծել ժամանակը։ Միշտ լինել այդպիսին այդքան էլ հեշտ չէ, իսկ եթե դրան էլ գումարվում են վատ սովորությունները՝խնդիրն ավելի է բարդանում։ Հոդվածում կխոսենք այն վատ սովերությունների մասին, որոնք խոչնդոտում են մեր զարգացմանը և արտադրողականությանը։

Զարթուցիչի 3-րդ զանգից զարթնելը

A man sleeping

Առավորյան լսելով զարթուցիչի ձայնը՝ մեր մարմինը սկսում է պատրաստվել ակտիվ գործողությունների։ Մի քանի անգամ սեղմելով հետաձգելու կոճակը՝ մարմնին գցում ենք անորոշ դրության մեջ։ Այն չի հասկանում իր գործողությունները և ի վերջո արգելակում է։ 5-10 րոպե ավել քնելը չի փրկում, իսկ արդյունքում ունենում ենք քնկոտ և վատ կարգավիճակ։ Սովորեցրեք Ձեզ վեր կենալ զարթուցիչի հենց առաջին ձայնից։

Մշտական քնի պակասը աշխատանքի պատճառով

Angestellter auf Laptop eingeschlafen

Եթե սիստեմատիկ չքնել և դրա փոխարեն լուծել աշխատանքային խնդիրներ, սկսում է տուժել ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է օպերատիվ խնդիրների լուծման համար։ Լիարժեք քունը պետք է լինի առնվազն 8 ժամ։ Դրա համար քնեք շուտ և կզարթնեք սթափ բանականությամբ և լավ հիշողությամբ։

Հեռախոս կամ պլանշետը ձեռքին քնելը

shutterstock_259742723

Քնից առաջ հեռախոսով կամ պլանշետով համացանցում թափառելը շատ վատ սովորություն է։ Էկրանի լուսավորությունը իջեցնում է քնի հորմոնի արտադրողականությունը և դա կարող է անքնության ու առավոտյան դժվար վերկացի պատճառ հանդիսանալ։

Գիտակցաբար կատարվող վատ սովորությունները

Շատ հաճախ ծանր աշխատանքային օր ունենալուց հետո ,մենք որոշում ենք, որ այսօր պետք է ամբողջ երեկոն անցկացնենք ինչ-որ գարեջրատանը կամ խաղանք համակարգչային խաղեր։ Այս ձևով մենք գիտակցաբար զարգացնում ենք մեր վատ սովորությունները, որոնք շատ հաճախ վերածվում  են ծուլության։ Եթե ծանր աշխատանքային օր եք ունեցել, կարող եք գնալ ինչ-որ մերսման սրահ, քայլել ընտանիքի հետ գիշերային քաղաքով կամ պարզապես խորը քնել։

Նախաճաշից հրաժարվելը

Առավոտյան նախաճաշից հրաժարվելը հանգեցնում է աշխատունակության իջեցմանը ամբողջ օրվա ընթացքում։ Այս դեպքում գլյուկոզայի մակարդակը իջնում է, որը պատասխանատու է մտավոր գործունեության և պրոդուկտիվության համար։ Պարտադիր նախաճաշեք ամեն առավոտ։

Լիարժեք ճաշի փոխարեն արագ սնունդ(fast food)

24-hour-fast-food-near-me1

Արագ սնունդը ոչ միայն վնասում է մարմնին, այլ նաև քնկոտություն է առաջացնում, քանի-որ պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր և շաքար։ Կազմակերպեք  Ձեր համար լիարժեք ճաշ(lunch) և արտադրողականությունը միանգամից կբարձրանա։

Համացանցում երկար նստելը

long-time-computer-usage

Անսահմանափակ և գերարագ համացանցի հետ մեծացավ նաև այնտեղ անցկացվող ժամանակը։ Այսօր ինքնազարգացման և ինքնակրթման փոխարեն բնակչության մեծամասնությունը անիմաստ ժամանակը վատնում է սոցկայքերում թափառելով։

Համացանցը ավելի մեծ հնարավորություններ ունի, քան Դուք պատկերացնում եք։ Անց կացրեք Ձեր ժամանակը ավելի արդյունավետ։ Այդ դեպքում Դուք անհամեմատաբար կշահեք։

Միաժամանակ մի քանի գործ անելը

Կան մարդիկ,ովքեր կարող են միաժամանակ անել մի քանի գործ, բայց այդ մարդիկ կազմում են ընդամենը  2%: Միաժամանակ արվող աշխատանքի արդյունքը կամ շատ ցածր է կամ բացակայում է։ Աշխատելիս կազմեք հերթականություն և հետևեք դրան։

Էլ հասցեի և սոցցանցերում պրոֆիլի ստուգում

Իհարկե, եթե Դուք սպասում եք կարևոր գործնական նամակի, պետք է ստուգեք Ձեր էլ հասցեն, բայց պետկ չէ դա անել ամեն 15 րոպեն մեկ։ Սահմանեք Ձեր համար օպտիմալ քանակ օրվա համար էլ հասցե և սոցցանցեր այցելելու։

Անարդյունք զրույցները

Որպես կանոն այդպիսի խոսակցությունների ժամանակ լինում են շատ մարդիկ։ Նրանք քննարկում են իրենց կարծիքով լուրջ թեմաներ և քննադատում ուրիշներին։ Ուղակի խուսափեք նմանատիպ հավաքույթներից։

Եթե Ձեր մեջ գտաք վերոնշյալ վատ սովորություններից մեկը՝ վերանայեք այն։ Այդ դեպքում Դուք շատ կարճ ժամանակում կզգաք որքան շատ էներգիա և ազատ ժամանակ ունեք, որը կարող եք ներդնել ավելի կարևոր գործերի մեջ։