Ոճ

Ինչի՞ հետ կրել գունավրր կեդերը

Դրսում գարուն է։ Արևի շողերը ավելի են տրամադրում ավելի պայծառ իրեր հագնել։ Օրինակ գունավոր կեդեր։ Իսկ ինչի՞ հետ համադրեն կեդերը։ Եկեք հասկանանք։

Առաջին կերպարը եկեք անվանենք «ոչ դասական»։ Գունավոր կեդերը դա պատասխանատու քայլ է, ուստի կերպարը մանրակրկիտ պետք է ստեղծել։ Շատ վատ գաղափար կլինի եթե փորձեք կապույտ կեդերը համադրել կապույտ կոստյումի հետ։ Կապույտ կեդերը շատ գեղեցիկ կհամադրվեն բաց մոխրագույն և մուգ մոխրագույն կոստյումի հետ։ Բալանսը պահպանելու համար կարող եք լրացնել կոստյումը գրպանի կապույտ թաշկինակով։

Եթե կեդերը կանաչ են, օգտագործեք կանաչ թաշկինակ։ Կանաչ կեդերը հեշտ համադրելի են ցանկացած գույնի հետ, բացի մուգ կապույտից։ Այն հետաքրքիր է համադրվում նաև շականակագույնի և բեժի հետ։

Նույն սկզբունքը կարող եք օգտագործել պիջակի հետ համադրելիս։ Մուգ պիջակ, բաց տաբատ, ավելի մուգ կեդեր:

Օրինակ՝ Կապուտ  պիջակ, բեժ տաբատ, մուգ կապույտ կեդեր։

Սկզբունքը աշխատում է ,եթե նույնիսկ առաջին երկուսի տեղերը փոխենք.

Օրինակ՝ մուգ մոխրագույն պիջակ կամ բլուզ, բաց մոխրագույն տաբատ և կանաչ կեդեր։

Կա մի այսպիսի ունիվերսալ կանոն. Կոշիկի գույնը համադրում են պիջակի կամ տաբատի «երկրորդական» գույնի հետ։ Օրինակ, եթե Դուք նախընտրում եք բաց գույնի սվիտերներ ինչպիսին նկարում է, ապա այն գեղեցիկ կլինի կանաչ կեդերի հետ։

Անցնենք քեժուալ ոճին։ Բազային համադրում՝ բեժ չինոս և կանաչ կեդեր։ Վերևի հատվածում ընտրեք վանդակավեր կանաչ վերնաշապիկ։ Ավելի ֆորմալ կերպարի համար կարող եք վերնաշապիկը փոխել սպիտակ կամ բաց կապույտով։

Անցնենք քեժուալ ոճին։ Բազային համադրում՝ բեժ չինոս և կանաչ կեդեր։ Վերևի հատվածում ընտրեք վանդակավոր կանաչ վերնաշապիկ։ Ավելի ֆորմալ կերպարի համար կարող եք վերնաշապիկը փոխել սպիտակ կամ բաց կապույտով։

 

Կապույտ կեդրեի հետ ավելի հետաքրքիր են նայվում  մուգ մոխրագույն կամ սև չինոները, իսկ վերևը կարելի է ընտրել ավելի բացի մեջ՝ թույլ կապույտ կամ կարմիր գծերով բարձրավիզ սվիտեր։

Այսօր այսքանը։ Կարծում եմ բավականին օգտակար էր։

Եղեք նորաձև….