Ոճ

Ինչպե՞ս կրել էսպադրիլներ քաղաքում

Առաջին հերթին դրանք պետք է լինեն միայն կաշվից(խոսքը վերաբերվում է քաղաքում կրվող էսպադրիլների մասին)։

Էսպադրիլը դա հողաթափ է պատրաստված տեքստիլից և ծղոտից։ Այն նախատեսված է միայն ծովափնյա հանգստի համար։ Այդ պատճառով էլ այն ցանկալի չէ կրել քաղաքում(ինչպես նաև ծովափնյա շորտերը)։ Խոսքը ոչ միայն ոճի մասին է, այլ նաև որ տեքստիլային էսպադրիլները նույնիսկ չեն դիմանա ամենաթույլ անձրևին(փորձված է)։

Ոճաբանները ևս ընդունում են կոշիկի հարմարավետությունը և ոճային լինելը, բայց քաղաքում այն կրելուն դեմ են։ Իսկ կաշվից տարբերակ կարելի է կրել՝ համադրելով ամբողջ կերպարի հետ։ Տարբեր իրավիճակների համար մենք առանձնացրել ենք 3 տարբերակ, որոնք ձեզ պետք կգան այս ամռանը։ Հիշեցում՝ էսպադրիլները կրում են առանց գուլպա կամ կարճ գուլպաներով։

Ամառանոցում բռենչի ժամանակ

Սա շատ լավ հնարավորություն է կրել հավայան վերնաշապիկ՝ համադրելով բաց գույնի վուշից տաբատի հետ։ Իսկ կաշվային էսպադրիլները կթեթևացնեն ձեր կերպարը և դուք նման չեք լինի զբոսաշրջիկի։

Բնության գույները՝ սպիտակը, ավազի գույնը, սիրվել են այս տարի նորաձևության տներիի կողմից, այնպես որ դուք կլինեք նաև թրենդային։

Բաց երկնքի տակ փառատոնին

Օվերսայզը դեռ նորաձև է։ մի մտածեք թե տաբատը մի փոքր լայն է՝ այդպես էլ պետք է։ Գունավոր ակնոցներ և կանխատեսելի սպիտակ կեդերի փոխարեն, քայլ ձիով՝ ընտրեք էսպադրիլներ։ Այս պարագայում ոչ ոք չի կասկածի Ձեր ոճի զգացողության վրա։

Այգում՝ պիկնիկի ժամանակ

Խորհուրդ կտանք պրինտներով կամ ասեղնագործով շորտեր գնել,եթե դեռ չունեք։ Մոխրագույն շապիկ, գոտկատեղի պայուսակ կամ բաց գույնի պայուսակը կերպարը կդարձնեն նորաձև ու պրակտիկ։