Կարիերա

Ինչպես դառնալ լավ վաճառքի մենեջեր

Այսօր հաճախորդները ավելի պահանջկոտ են դարձել քան նախկինում էին։ Բացի դրանից ավելի քիչ ներողամիտ են, և դա նշանակում է, որ վաճառողը ունի միայն մեկ կրակոցի հնարավորություն։ Այդ կրակոցով նա պետք է թողնի լավ տպավորություն ՝ հետագա բանակցությունները շարունակելու համար։ Այսօրվա թվայնացված աշխարհում, որտեղ որոշումներն ընդունվում են ակնթարթորեն, վաճառքի մենեջերի դերի վրա աչք փակել ուղղակի անհնար է։ Դրա հետ մեկտեղ վաճառքի մենեջերի աշխատանքն շատ ավելի դժվար է, քան մի քանի տարի առաջ։ Հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս դառնալ լավ վաճառքի մենեջեր։  Այս հարցի պատասխանը բավականին կարճ է և հստակ։ Եղեք ակտիվ….)

Իսկ հիմա բացեմ փակագծերը:

Լավ վաճառքի մենեջերը նա է, ով կարողանում է կառուցել լավ հարաբերություններ

Լավ վաճառքի մենեջեր լինելու համար ստեղծեք լավ հարաբերություններ հաճախորդների հետ։  Արեք այնպես, որ Ձեր հետ շփվելիս նրանք իրենց հարմարավետ զգան։ Լավ վաճառքները հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Ստեղծելով վստահություն՝Դուք հաճախորդին դարձնում եք հավատարիմ։ Եվ նա նորից ու ներից ցանկանում է աշխատել հենց Ձեզ հետ։

Լավ վաճառքի մենեջեր միշտ պատասխանում է զանգերին

Ինքնապատասխանիչի փոխարեն Դուք ինքներդ պատասխանեք հաճախորդների զանգերին։ Դա խոսում է այն բանի մասին,որ նրանք ոչ թե վաճառքի պլանը կատարելու գործիքներ են, այլ Դուք հոգում և մտածում եք նրանց մասին։ Եթե շատ զբաղված եք ՝վարձեք օգնական, ով կօգնի Ձեզ այդ հարցում։ Եվ հիշեք,որ մարդկային ձայնն ավելի ազդեցիկ և էֆեկտիվ է՝ քան ռոբոտինը։

Լավ վաճառքի մենեջեր երբեք չի խոստանում այն, ինչը չի կարող կատարել

Շատ կարևոր է, որ հաճախորդները հավատան Ձեզ և անկախ ամեն ինչից վստահեն, որ Դուք կկատարեք Ձեր խոստացածը։ Եթե կարծում եք, որ Դուք չեք կարող կատարել այդ խոստումը, ազնիվ եղեք Ձեր հաճախորդների հետ և նրանք դա ավելի կգնահատեն։ Խոստում խախտելը կհանգեցի նրան, որ Դուք ուղղակի կկորցնեք հաճախորդին։

Լավ վաճառքի մենեջեր լսում է իր հաճախորդներին

Հաճախորդին լսելը դա շատ լավ ունակություն է։ Միշտ պետք է լսել հաճախորդին՝ պարզելու նրա պահանջները, նախասիրությունները և թե ինչ չի հետաքրքրում նրան։

Այս ամենից հետո նոր կարող եք անել Ձեր առաջարկը,որի մերժվելու հավանականությունը կլինի 0-ին հավասար։ Միշտ գտեք ժամանակ Ձեր հաճախորդի հետ առերես ծանոթանալու և լսելու համար։

Լավ վաճառքի մենեջեր համարձակորեն լսում է  բողոքներ

Ըստ էության բողոքներ լսել ոչ ոք չի սիրում։ Բայց դա վաճառքի մենեջերի համար չէ։

Բողաքներ լսելը ևս կարևոր է։ Դա ցույց է տալիս Ձեր ուշադիր և անհանգստացած  լինելը։ Ի վերջո առողջ բողոքների հաշվին է պրոդուկտի որակը հետագայում բարձրանում։

Լավ  վաճառքի մենեջեր պատրաստ է օգնել, նույնիսկ, եթե դա շահութաբեր չէ

Շատ կարևոր է, որ Դուք օգնեք հաճախորդին, նույնիսկ, եթե չունեք ոչ մի նյութական շահ։ Դրանով հաճախորդը իրեն կարևոր կզգա ու այդ քայլը կհանգեցնի հետագա մտերիմ հարաբերությունների։

Լավ  վաճառքի մենեջեր միշտ պետք է լինի իր գործի գիտակը

Լավ  վաճառքի մենեջեր միշտ պետք է լինի իր գործի գիտակը և տիրապետի իր պրոդուկտի կամ ծառայության բոլոր նրբություններին և մանրամասներին։ Նա պետք է վստահ լինի պրոդուկտի կամ ծառայության վրա, որը ինքը վաճառում է։ Այդ դեպքում միայն կհասնի մաքսիմալ արդյունքի։

Լավ  վաճառքի մենեջեր պետք է իր վրա վերցնի նախաձեռնությունը և միշտ լինի մեկ քայլ առաջ

Սա նշանակում է,որ նա չպետք է սպասի հաճախորդի հարցերին և մանրամասն ներկայացնի պրոդուկտը կամ ծառայությունը։ Պետք է ներկայացնի ոչ թե մի, այլ մի քանի տարբերակ՝տալով հաճախորդին ընտրության  հնարավորություն։ Եվ իհարկե եղեք միշտ մի քայլ առաջ։ Եթե հաճախորդը հավատարիմ է, տվեք զեղչ կամ նվեր իր ընտրած ապրանքի կամ ծառայության հետ։

Լավ  վաճառքի մենեջեր կարողանում է ընդունել իր սխալը

Սխալն ընդունելը դժվար է, բայց այդ քայլը ցույց է տալիս, որ Դուք պատասխանատու եք Ձեր քայլերի համար։ Սա, իր հերթին, օգնում է ամրապնդել հարաբերությունները հաճախորդների հետ, քանի որ նրանք զգում են, որ իրենք կարող են վստահել ձեզ ապագայում։ Վստահությունը հանդիսանում է վաճառքի մենեջերի կարևորագույն գործիքը՝շատ վաճառքներ ունենալու համար։

Լավ  վաճառքի մենեջեր ասում է, «Ես կանեմ», այլ ոչ թե «Ես կփորձեմ»

«Ես կփորձեմ» արտահայտությունը պետք չլինի նրա բառապաշարի մեջ։ Դրա փոխարեն պետք է շատ լինի «Ես կանեմ» արտահայտությունը։ Դա խոսում է այն մասին որ Դուք կանեք անհնարինը Ձեր խոստումը պահելու համար։

Սրանք այն հիմնական կետերն են, որոնց հետևելու դեպքում շատ կարճ ժամանակում կհասնեք մաքսիմալ արդյունքի։ Եղեք հաջողակ…..