Կարիերա

Ինչպես համատեղել 2 աշխատանք

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ մարդիկ աշխատում են 2-3 տեղ։  Դա նշանակում է, որ այդ մարդիկ ունենում են ուժերի անկում և անբավարար քուն։  Ծանր աշխատանքային օրից հետո շատերն են տաքսի վարում, կամ զբաղվում են ֆրիլանսով։ Ինչու՞ է այդպես պատահում և ինչպե՞ս համատաղել երկու աշխատանք։ Այսօր կխոսենք դրա մասին։

 

Համատեղել 2 աշխատանք մարդիկ սկսեցին սովետական հասարակարգի փլուզումից հետո։ Սկզբնական շրջանում դա անհրաժեշտ էր ֆինանսական հարցերը լուծելու համար, իսկ հետո շատերի համար այն դարձավ սովորություն։ Ոմանք 2 վայրում էլ աշխատում են իրենց մասնագիտությամբ, իսկ ոմանք՝ շատ գումար ստանալու համար։  Բավականաչափ դեպքերում պատճառը միայն գումար վաստակելը չէ։

Ի՞նչն է մարդկանց դրդում համատեղել մի քանի աշխատանք

Միայն գումարը չէ դրդապատճառը։ Շատ հաճախ պատճառը մասնագիտական ոլորտում աճելն է։ Օրինակ մարդը աշխատում է հրատարակչությունում՝ որպես խմբագիր, շփվում է հեղինակների հետ և սրտի խորքում երազում լինել նրանցից մեկը, որպեսզի ինքնուրույն հոդվածներ գրի և գրքեր։ Բայց բոլորը չէ որ համարձակվում են միանգամից գնալ վերև։ Դրա համար մարդը աշխատանքին զուգահեռ հաճախում է լրացուցիչ դասերի, որպեսզի սովորի հոդվածներ գրել։ Որոշ ժամանակ անց բարձռացնում են նրա պաշտոնը։ Պատահում է նաև, որ մարդուն հարմար է աշխատել ներկայիս կարգավիճակով՝ առանց փոփոխությունների։

 

Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ մարդը աշխատանքին զուգահեռ ունենում է փոքր բիզնես։ Այս դեպքը շատ լավ է այն տեսանկյունից, երբ ինչ-որ մի պահ կարող է չլինել գործերից մեկը, իսկ մյուսը կգա օգնության։ Կա երկրորդ դրական կողմը այս դեպքի. որպես կանոն նոր զարգացող բիզնեսը չի տալիս ապրելու համար մինիմալ եկամուտը և ստաբիլ աշխատանքը փրկություն է այս պարագայում:

Entrepreneur_breakfast_getty_2

Աշխատանքների համատեղումը իրավական տեսանկյունից

Օրենքը թույլ է տալիս մարդկանց աշխատել 2 տեղ, ընդ որում դրանցից մեկը համարվում է հիմնական։ Հիմնական աշխատավայրում է գտնվում Ձեր աշխատանքային գրքույկը։ Համատեղումը կարգավորում են աշխատանքային պայմանագրով։ Ռեզյումե կազմելիս Դուք կարող եք նշել բոլոր աշխատանքները և դա կբարձրացնի ավելի արագ աշխատանք գտնելու հավանականությունը։

Ո՞վ կարող է համատեղել 2 աշխատանք

Որքան բարձր է պրոֆեսիոնալիզմը և փորձը, այնքան մեծ է 2 աշխատանք հաջողությամբ համատեղելու հավանականությունը։ Որակավորված մասնագետի համար ոչ թե կարևոր է ժամանակը, որը նա անցկացնում է աշխատավայրում, այլ տված արդյունքը։ Պրոֆեսիոնալները իրենք են պլանավորում իրենց աշխատանքային օրը և խելացի են օգտագործում ժամանակը։

Հարկ է նշել որ կան մասնագիտություններ, որոնք համատեղելը անհնար չե, բայց դժվար է։ Օրինակ բուժաշխատողները, բժիշկները, որոնք աշխատում են 24 ժամ գրաֆիկով, շատ դժվար է համատեղել 2-րդ աշխատանքը։ Իսկ նկարիչները, իրավաբանները, դատապաշպանները, հաշվապահները կարող են համատեղել  երկու և ավելի աշխատանք շատ հեշտ։

Արժի՞ համատեղել 2 աշխատանք

Իհարկե այո։ Համատեղելը հեշտ չէ, հատկապես սկզբնական շրջանում։ Հաճախ հարկ է լինում աշխատել շաբաթ կիրակի օրերին։ Դրա համար պետք է հոգեպես պատրաստ լինել դրան՝ հատկապես այն մարդկանց, ովքեր գնացել են այդ քայլին հանուն ֆինանսականի։

Կան նաև մարդիկ, ովքեր ունեն մեծ արտադրողականություն և ցանկություն աճելու և զարգանալու։ Նրանք չեն վախենում ներդրումներից և պատաասխանատվությունից և նպատակներին հասնելու համար կանեն ամեն ինչ։ Այս պարագայում զբաղվածությունն իրեց ուրախացնում է,այլ ոչ թե հոգնեցնում։

Շատ կարևոր է հասկանալ, թե համատեղումից ինչն է Ձեզ մոտիվացնում։ Եթե Դուք պատրաստ չեք աշխատել մեծ ոգևորությամբ, ապա աշխատանքը կվերածվի ստրեսի և քաոսի։

55f1dbf32c00004e00aaf6cf

 

 

Ինչպե՞ս խուսափել ծուղակներից

Ոչ բոլոր գուրծատուներին է հաճելի, երբ Դուք ունեք 2-րդ աշխատանք, նույնիսկ, եթե այն կատարում եք Ձեր ազատ ժամերին։ Առաջին հերթին ղեկավարությանը կտանջի այն միտքը, որ Դուք 2-րդ աշխատանքը կատարում եք հիմնական աշխատանքի հաշվին՝ վնասելով այն։ Երկրորդ հերթին գործատուն կարող է մտածել, եթե Դուք ժամանակ ունեք 2-րդ աշխատանքի, ապա ավելի քիչ ժամանակ եք տրամադրում հիմնական աշխատանքին։ Այդ իրավիճակը կարող է պատճառ հանդիսանալ, որ Ձեզ   ավելի խիստ և պահանջկոտ վերաբերվեն։ Բացի դրանից կարող է Ձեզ տարատեսակ այլ առաջադրանքներ էլ հանձնարարեն(այդքան ընդունակ ես, դե ուրեմն այս աշխատանքն էլ կատարի)։

Չբարձրաձայնել 2-րդ աշխատանքի մասին,քանի-որ, եթե գործատուն տեղյակ լինի, ապա կմտածի, որ ցանկացած պահի Դուք կարող եք աշխատանքից դուրս գալ և Ձեր հետ մեծ հույսեր չի կապի և բնականաբար պաշտոն չի բարձրացնի։

Եթե այսքանի հետ մեկտեղ  Դուք նաև նախաձեռնող և կառուցողական ոճի աշխատակից եք, ապա  տնօրենը Ձեր մեջ մրցակից կտեսնի։

Հեռանկարները

Այսօր արդեն  գործատուները շատ լավ հասկանում են, որ բարձր արտադրողականությամբ և ակտիվ աշխատակիցները իսկական ոսկի են։ Նրանք չեն խուսափում պատասխանատվությունից և հնարավոր արգելքներից։ Հենց այս պատճառով է, որ նման աշխատակիցներին պետք է տալ հետաքրքիր առաջադրանքներ և աճելու հնարավորություն։  Այս պարագայում աճում է նաև ընկերության արտադրողականությունը։ Եթե Դուք այդպիսին եք և ունեք խելացի ղեկավարություն, ապա վստահ եղեք, որ աննկատ չեք մնա։

Անհնարինը – հնարավոր է

Վիճակագրության  համաձայն ամեն 10-րդ մարդը համատեղում է մի քանի աշխատանք։ Մի մասի համար դա նորմալ է, մյուսների համար՝քայլ փոխելու աշխատանքը, երրորդ մասի համար ՝ուղղակի հավելյալ եկամուտ։  Գնահատելով դրական և բացասական կողմերը՝ Դուք որոշել եք ընտրել այս ճանապարհը, ապա չկա անհնարին երևույթ իրականացնելու մտացածը։ Կարևորը մնա ժամանակ ընտանիքի, հանգստի, ընկերների համար։ Քանի-որ ոչ մի հաջողություն չի կարող փոխարինել նրանց։