Ոճ

Իտալական ոճ.Ինչպե՞ս են հագնվում տղամարդիկ Իտալիայում և ինչպե՞ս է դա նրանց հաջողվում

Որոշ մարդկանց մոտ Իտալիան ասոցացվում է պիցցայի և սպագետիի հետ, որոշների մոտ` Կոլիզեի և Պիզայի թեք աշտարակի: Բայց բոլորը գիտեն, որ Իտալիան դա աշխարհահռչակ նորաձևության տների կենտրոնն է, նշանավոր դիզայներների ծննդավայրը,կարևորագույն ցուցադրումների կենտրոնը:  Զարմանալի չէ, որ ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչ և ինչպես են հագնվում իտալացիները։ Նրանք ունեն մի շատ յուրահատուկ առանձնահատկություն՝ ոճի և ճաշակի զգացողություն։

Եթե իտալացուց վերցնենք հեռուստացույցը, անջատենք համացանցը, զրկենք նորաձևության ամսագրեր կարդալուց, արգելենք նորաձևության սրահներ այցելել միևնույն է նա կլինի նորաձև, թրենդային և անկրկնելի։ Այս էմոցիոնալ, էներգետիկ և կենսուրախ մարդիկ ունեն բնատուր շնորհք՝ անկրկնելի ոճի զգացողություն, գեղեցկություն և անհերքելի վայելչություն։ Ո՞րն է նրանց գաղտնիքը և ի՞նչ է նշանակում հագնվել ինչպես իտալացին։

Իտալացի տղամարդիկ  շատ վստահ են իրենք իրեց վրա։ Նրանք նույնիսկ չեն էլ մտածում, որ հնարավոր է վատ տեսք ունենալ, կամ ոչ այնքան լավ։ Այդ ներքին վստահությունը ուղղակի աչքի է ընկնում ամեն տեղ։  Նրանց նայելիս երբեք չես մտածի, որ նրանք ինչ-որ բանից ամաչում կամ վախենում են։ Նրանք չեն վախենում լինել պայծառ, չեն վախենում փորձարկումներից, չեն վախենում համադրել անհամադրելին։ Շատ հաճախ նրանք կրում են այնպիսի իրեր, որոնք ոչ մի եվրոպացի չէր էլ մտածի դրա մասին։ Պարզապես նրանք գիտեն,թե ինչպես դա անել առանց ոչ մի ջանք գործադրելու։ Հենց այդ վստահության և փորձերն են նրանց դարձնում գեղեցիկ և չկրկնվող։

Չեմ կարծում, որ կգտնվի այնպիսի մարդ ով իտալացուց շատ կսիրի աքսեսուարներ՝ ակնոցներ, շարֆեր,  գոտիներ, գլխարկներ,  ժամացույցներ, ճարմանդներ, պայուսակներ, ձեռնոցներ։ Եթե Դուք Հռոմում, Նեապոլում, Միլանում կամ որևէ այլ իտալական քաղաքում հանդիպեք տղամարդ առանց որևէ աքսեսուարի, ապա նա հավանաբար զբոսաշրջիկ է։ Չզարմանաք, եթե հանդիպեք դասական կոստյումով, պարանոցին անփութորեն շարֆ փաթաթած, հոծանվորդի։ Իսկ գրպանի թաշկինակը իտալացու համար  ամենօրյա աքսեսուար է։ Այստեղ չեք հանդիպի դասական ծալած թաշկինակ։ Գրպանի թաշկինակին նայելիս Ձեր մետ տպավորություն կստեղծվի, որ այն անփուրորեն մտցրել են գրպանը։ Բայց դա արված է հատուկ։ Հենց այդ տպավորությունը թողնելու համար։ Այստեղ բոլոր հնարքներում և սովորություններում թաքնված է մի հետաքրքիր  երևույթ։ La sprezzatura-հագնվել և ունենալ այնպիսի տեսք՝ ասես ոչ մի հատուկ ջանք չի գործադրվել դրա համար։ Իտալացիները վերտուոզ են այս հարցում։ Այդ պատճառով էլ ցանկացած անփութություն նայվում է ոչ թե վատ այլ հակառակը։ Ոչ մի կենդանի մարդ չպետք է կռահի, թե քանի փորձից է նա կապել փողկապը, քանի ակնոց է փոխել, մինչև գտել է իր դեմքին հարմարը, քանի սրահում է եղել և քանի կոստյում է փորձել։

Այնպես որ, եթե տեսնեք ժիլետի կոճակը արձակած, փողկապը թուլացրած, իսկ ճարմանդներն լրիվ ուրիշ օպերայից են, ապա չմտածեք ,որ նա ժամանակ չի ունեցել, այլ այդ ամենը հատուկ է արված։

 

Իտալացիներն ունեն ևս մեկ հետաքրքիր սովորություն։ Նրանք ունեն մի քանի սիրելի իրեր,որոնք առկա են ցանկացած իտալացու զգեստապահարանում։

  1. Շարֆ կամ պարանոցի թաշկինակ-նրանք այն կրում են գիշեր ցերեկ, ամառ ձմեռ, կոստյումի կամ սպորտային պիջակի հետ։
  2. Վերնաշապիկ- նրանք վերնաշապիկ հագնում են ամեն տեղ, առանց բացառությունների։
  3. Արևային ակնոցներ- նրանք կրում են ակնոց արևն դուրս գալուն պես մինչև մայր մտնելը և դրա ընտրմանը մոտենում են շատ լուրջ։

 

Այս պահանջկոտությունը, վստահությունը, դետալների հանդեպ ուշադրությունն էլ դարձնում են իտալական բրենդները սիրելի և թանկարժեք։

Ահա սրանք էին իտալացի տղամարդկանց հաջողության գաղտնիքները, որոնցից պետք է քաղել դասեր։

Եղեք հաջողակ և նորաձև……