Կարիերա

Կարիերայի լճացման 5 պատճառ

Երկար ժամանակ է ինչ աշխատում ես նույն աշխատավայրում և զգում ես,թե ինչպես է փոխվում իրադրությունը քո շուրջ։ Բարձրանում են կոլեգաներիդ պաշտոնները, նրանց տեղը նորերն են գալիս, փոխվում է տնօրինությունը, իսկ քո մոտ ոչինչ չի փոխվում՝ նույն աշխատասենյակը, նույն առաջադրանքները, նույն աշխատավարձը։ Դու վստահ ես, որ ամեն ինչ ճիշտ ես անում և բարեխղճորեն, բայց  առաջընթաց չգիտես ինչու չկա։

Մենք առանձնացրել ենք 5 հիմնական պատճառ, որոնք խանգարում են Ձեր կարերիայում առաջընթաց ունենալուն։

Կոպտություն

Եթե Դուք թույլ եք տալիս Ձեզ կոպիտ վարվել Ձեր կոլեգաների և ենթակաների հետ, ապա մի մտածեք, որ այդ ամենը Ձեր տնօրենը չի նկատում։ Նույնիսկ եթե այդ մարդիկ անարդյունավետ կամ սխալ են աշխատում, այդպիսի վերաբերմունքը շատ վատ կանդրադառնա Ձեր համբավին։ Իսկ եթե Դուք կոպտում եք նաև տնօրինությանը, ապա մոռացեք այդ կազմակերպությունում առաջընթացի մասին։

Վատագույն տարբերակում նաև մյուս տեղերում, քանի-որ մարդիկ հետաքրքրվելու սովորություն ունեն։

Անտեսել  էլեկտրոնային  նամակներ

Օֆիսային էթիկետում նամակներին պատասխանելու ժամանակահատվածը մի քանի ժամն է, առավելագույնը մինչ աշխատանքային օրվա վերջ։ Իսկ մի քանի օրն արդեն խստիվ արգելվում։ Եթե նույնիսկ նամակներն շտապ չեն, պատասխանեք դրանց ժամանակին։ Հաջող գործարքից հետո շատ հնարավոր է, որ Ձեր գործընկերը գովերգի Ձեզ տնօրենի մոտ։

Դուք հեռու եք կորպորատիվ ոգուց

Նույնիսկ փոքր ընկերությունները ունեն իրենց մթնոլորտը, որն իր մեջ ներառում է գործնական շփումը, սոցիալական միջոցառումները, դրես կոդը և այլ շատ բաներ։   Ոչ մի դեպքում մի մտածեք, որ այդ ամենը Ձեզ չի վերբերվում։ Իսկ եթե այդ ամենը Ձեր համար անընդունելի է, ապա մտածեք աշխատանքը փոխելու մասին։

Լրացուցիչ աշխատանքների և առաջադրանքների չկատարելը

Եթե դա Ձեր առաջին աշխատանքն է, և Դուք դժգոհ եք Ձեզ տրվող լրացուցիչ աշխատանքից, հավատացեք, բոլոր ընկերություններում էլ աշխատակիցներն կատարում են լրացուցիչ աշխատանքներ և հաջողությամբ նոր պաշտոններ ստանում։ Տնօրինությունը չի անտեսում ակտիվ և նախաձեռնող աշխատակիցներին։

Ձեր աշխատանքը անարդյունք է

Այս իրավիճակը հիասթափեցնող է: Այս դեպքում Դուք ընտրել եք սխալ մասնագիտությունը կամ աշխատում եք անարդյունք։ Փրկել Ձեր կարիերայի խորտակվող նավը կարելի է. Աշխատել վստահ, ստեղծել և իրականացնել հետաքրքիր ծրագրեր, բարձրացնել աշխատունակությունը։

Եթե Դուք որոշել եք հաջող կարիերա կառուցել, երբեք ուշ չէ փոխել մոտեցումը և վատ սովորությունները։ Իսկ եթե ինչ-որ պատճառներով կարծում եք փրկելն անհնար է կամ ցանկություն չկա, ուղակի փոխեք այն և սկսեք նոր էջից։