Կարիերա, Մոտիվացիա

Սովորություններ, որոնք խանգարում են հարստանալ

Կարելի է առանձնացնել սովորություններ,որոնք մարդուն տանում են դեպի չքավորություն։ Որպեսզի չկրկնել այլ մարդկանց «տխուր փորձը», այսօր մանրամասն կանդրադառնանք հարստանալուն խանգարող վատ սովորություններին։

Շատ մարդիկ իրենց ամբողջ կյանքը կռիվ են տալիս աղքատության հետ։ Իրենց շրջապատում ունենալով հարուստ բարեկամներ՝ չեն կարողանում ապահովել ֆինանսական ստաբիլություն։ Ի՞նչն է աղքատության խնդիրը։

Եթե նայենք իրավիճակին հակառակ կողմից, ապա կնկատենք մի շարք սովորություններ,որոնք մարդուն տանում են աղքատության։

Խղճահարություն ինքդ քո հանդեպ

Աղքատ մարդը հաճախ խղճում է ինքն իրեն՝ համարելով, որ հարստությունը իր համար չէ։ Աղքատ լինելը տրված է նրան ճակատագրով։ Իրենց խնդիրների պատճառները տեսնում են շրջակա միջավայրում։ Ոմանք  ափսոսում են, որ չեն ծնվել հարուստ ընտանիքում, մյուսները,որ չեն ապրում ավելի քաղաքակիրթ երկրում։ Բնականաբար, եթե Դուք շարունակ խղճում եք ինքրեդ Ձեզ,ապա շրջակա միջավայրը նույնպես այդպես կվարվի։ Խղճահարությամբ գումար չի կարելի վաստակել։ Խղճահարություն հավերժական աղքատության ճիշտ ուղին է։ Միայն Ինքներդ Ձեզ չխղճալով և ճբողաքելով կհասնեք մեծ բարձունքների։

Ամեն ինչ չափել փողով

Աղքատ մարդիկ համարում են,որ փողը դա ամենագլխավոր հարստությունն է։ Ունենալով շատ փող՝ կլինեն երջանիկ և հարուստ։ Բայց կյանքում դա այդքանել այդպես չէ։ Հաջողակ մարդիկ, ովքեր հասել են որոշակի բարձունքների, որպես կանոն, երջանկությունը միայն փողի մեջ չեն տեսնում։  Կան արժեքներ, որոնք ավելի կարևոր են և յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր այդ արժեքները։ Իսկական հարստությունը դա գումարներ ներգրավելն է, բիզնեսի նոր ուղիներ ստեղծելն է։

Բացասական մտածողություն

Հոգեբանները ապացուցել են, որ բացասական մտքերն ու էմոցիաները անդրադառնում են կյանքի որակի վրա։ Հաճախ աղքատ մարդիկ քննադատում են ամենքին և ամեն ինչ։ Բայց դա միայն բարոյապես կարող է թեթևացնել նրանց վիճակը, իսկ փողի ու հաջողության վրա ոչ մի կերպ չի անդրադառնա։ Եթե մարդը մտածում է հաջողակ գործարարի նման և ունի հստակ նպատակներ, ապա նա միանշանակ կհասնի իր նպատակին։

Չունենալ սեփական կարծիք

Հաջողակ մարդն ունի իր տեսակետը և կարծիքը ցանկացած հարցի շուրջ։ Նա գնահատում է իր անհատականությունը, դա իր այցեքարտն է։ Աղքատ մարդն հաճախ ընդօրինակում է ուրիշներին՝ կենտրոնանալով նրանց վրա։ Այդ ընթացքում նա կորցնում է այն թանկարժեք ժամանակը, որը կարող էր օգտագործել իր զանգացման և ինքնակրթման վրա։

Ամեն ինչ միանգամից ստանալու ցանկություն

Աղքատ մարդկանց առանձնահատկությունն այն է, որ չեն ցանկանում սովորել ոչ մի նոր բան և ցանկանում են ստանալ ամեն ինչ և միանգամից։ Այդպիսի մարդկանց համար գլխավորը իրենց աշխատավարձն է, որը նրանք կստանան ամսվա վերջ։ Նրանց վարքագիծը սպառողական բնույթ է կրում։ Նրանք ընդունակ չեն հասկանալ, որ բիզնեսում անհնար է միանգամից հաջողություններ գրանցել։ Այստեղ շատ կարևոր են երկարատև, նյութական և մտավոր ներդրումները։

Դժգոհություն

Կյանքը դժվար է, շուրջբոլորը կոռուպցիա և խտրականություն է։ Ոչ ոք չի թողնի հանգիստ ապրել և հարստանալ։ Սա ցանկացած անհաջողակի խոսքերն ու մտքերն են։ Ելք կա։ Պետք է պայքարել ու գտնել խնդիրների լուծումները։ Լինել կրեատիվ և հաստատակամ հետևել նպատակին։

Չսիրած աշխատանք

Մարդիկ, ովքեր զբաղվում են չսիրած աշխատանքով, դատապարտված են աղքատության։ Պետք չէ անել այն, ինչ պահանջում են, այլ անել այն, ինչը քեզ հաճույք է պատճառում և եկամուտ է բերում։ Միայն այդ դեպքում կարող ես հասնել քո նպատակին և լինել հաջողակ մարդ։

Ստաբիլ ապրելու սովորություն, հանգիստ առանց ռիսկերի

Անհաջողակները, որպես կանոն, նախընտրում են ապրել հանգիստ՝ առանց ռիսկերի։ Նրանց համար կարևոր է քիչ, բայց ստաբիլ եկամուտը։ Որպես արդյունք, նրանց կյանքը անցնում է աշխատավարձից աշխատավարձ։

 

Ժամանակ ձգել

Աղքատ մարդիկ միշտ ձգում են ժամանակը, ակտիվ չեն, իրենց անհաջողություններում  մեղադրում են ուրիշներին։ Հաղթում է նա, ով ձգտում է, քայլեր է ձեռնարկում, իր գաղափարներին և մտքերին կյանք է տալիս։