Նորություններ, Ոճ

2018 Գարուն-Ամառ սեզոնի հիմնական թրենդները

Ցանկանում եք իմանալ 2018-ի գարուն-ամառ սեզոնի թրենդները, որոնք արդեն Միլանի,Լոնդոնի, Փարիզի և Նյու-Յորքի պոդյումներից իջել են մեգապոլիսների փողոցներ, ապա  շարունակեք կարդալ հոդվածը և կլինեք տեղեկացված հիմնական թրենդներից։

Սպիտակ գույնը երբեք չի հնանում

 

Սպիտակ գույնը ամեն ամառ հասնում է իր հայտնի լինելու գագաթնակետին։ Այս ամառ առաջարկում եմ փորձել ամենամասսայական տարբերակը՝ հագնվել ամբողջովին սպիտակ։ Իսկ եթե համարում եք, որ դա շատ համարձակ քայլ է, ապա կարող եք վերնահագուստը փոխարինել մուգ կամ բաց կապույտ երանգով։ կոշիկը կարող եք ընտրել սև ու շականակագույն սանդալներ կամ մոկասիններ։

Ուղղահայաց գծեր

 

Դիզայներների մեծամասնությունը այս տարի իրենց ցուցադրություններում բավականին շատ են ընդգրկել գծավոր մոդելներ։ Եթե լինենք ուշադիր, ապա կնկատենք, որ շեշտը հենց ուղղահայաց գծերն են։ Ի միջի այլոց թրենդային են և՛ բարակ գծերը և՛ հաստ գծերը։ Կարծում եմ որ սա լավ նորություն է, քանի որ գծավոր գործվածքները ցանկացած հագուստի վրա գեղեցիկ և աչքի ընկնող են լինում։

Մեկ գրպանը լավ է, իսկ երկուսը ավելի լավ

 

Այս պարագայում խոսքը нагрудной карман-ի մասին է։ Չի բացառվում, որ թրենդի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել բրիտանացի դերասան Ռոջեր Մուրը (Roger Moore), ով հայտնի է Ջեյմս Բոնդի դերակատարմամբ։ Ցանկացած պարագայում փաստը մնում է փաստ, որ  կրկնակի գրպաններ հայտնվել են նաև վերնաշապիկների, բոմպերների և պիջակների վրա։

Գունավոր գուլպաներ

 

Louis Vuitton, Versace и Fausto Puglisi բրենդները առաջարկում են հրաժարվել մուգ երանգների գուլպաներից և սկսել կրել ավելի վառ երանգներ։ Այն մասին,թե ինչպես կրել վառ գույների գուլպաներ մենք ունենք առանձին հեդված։ Այն կարող եք կարդալ այստեղ։

Իմ մեծ տաբատները

 

Եթե հետևում են նորաձևությանը ուշադիր,ապա արդեն պիտի նկատած լինեիք,որ լայն ձևվածքով տաբատները բավականին լայն օգտագործում են ձեռք բերել։ Կարծում եմ դրանք բավականին ոճային են, հետաքրքիր և հարմարավետ։

Շատ մեծ պայուսակ

 

Շատ մեծ պայուսակները նորաձևություն են մտել տնտեսական ոլորտից։ Նախկինում դրանք եղել են տնտեսական պայուսակներ,որոնցով մարդիկ տեղափոխել են տնտեսական ապրանքներ։ Այժմ դրանք իրենց պոպուլյարության գագաթնակետին են։ Մեծ պայուսակները շատ հարմար են, եթե դրանք օգտագործվեն նպատակին, իսկ դատարկ վիճակում դրանք ուղղակի անհեթեթ կնայվեն։

Այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը

Եղեք նորաձև…..